Կանանց և տղամարդկանց մազահեռացման տարբերությունները

2023/10/03

Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները:

Որո՞նք են տղամարդու և կնոջ մազահեռացման հիմնական տարբերությունները.

Մազահեռացման հատված։

  • Կանանց մազահեռացման ընդհանուր հատվածները ներառում են՝ ոտքերը, թեւատակերը, բիկինիի գոտին, վերին շրթունքը, կզակը, ձեռքերն ու դեմքը:
  • Տղամարդկանց մոտ մազահեռացումը սովորաբար ներառում են դեմքի որոշակի մաս, կրծքավանդակը, մեջքը, ուսերը, պարանոցն ու ձեռքերը:

Մազահեռացման մեթոդներ։

  • Կանանց էպիլյացիայի ընդհանուր մեթոդները ներառում են` սափրվելը, էլեկտրոէպիլյացիան (ասեղային), լազերային մազահեռացումը, բիոէպիլյացիան (շաքարային հիմքով), թելով և քսուքներով էպիլյացիա։
  • Տղամարդիկ օգտագործում են ածելիներ, մկրատ, մեղրամոմ` դեմքի, ականջների, կրծքավանդակի, մեջքի և այլ հատվածների մազահեռացման նպատակով: Որոշ տղամարդիկ մշտական մազահեռացման նպատակով նախընտրում են լազերային էպիլյացիան կամ էլեկտրոլիզը:


Մշակութային և հասարակական ազդեցությունները։

 

Մշակութային նորմերն ու հասարակական ակնկալիքները կարող են էապես ազդել տղամարդու և կնոջ մազահեռացման  գոտիների և ծավալի վրա: Օրինակ, որոշ մշակույթներում ընդունված է կանանց մարմնի մազահեռացումը, իսկ ուրիշներում՝ ոչ։ Նույնը վերաբերվում է տղամարդկանց շրջանում թափ առած մազահեռացման նկատմամբ ընկալման տարբերություններին։

Մազահեռացման պատճառները։

 

  • Կանայք հեռացնում են մարմնի մազերը և՛ էսթետիկ և՛ գործնական պատճառներով: Էսթետիկ պատճառներից է` հարթ և գեղեցիկ մաշկ ունենալու ցանկությունը։ Իսկ գործնական պատճառներից են՝ տեսքը, հիգիենան և հարմարավետությունը, հատկապես այնպիսի հհատվածներում, ինչպիսիք են թեւատակերն ու բիկինիի գոտիները:
  • Տղամարդկանց՝ մազահեռացման պատճառները կարող են ներառել անձնական նախասիրությունը, մարզական և ֆիզիկական գրավչութունը (լողորդ, բոդիբիլդեր),  հիգիենայի բարելավումը, մարմնի հոտի նվազեցումը...։


Մազերի աճի օրինաչափություններ։

Մազերի աճի օրինաչափությունները կարող են տարբերվել տղամարդկանց և կանանց միջև։ Օրինակ տղամարդկանց մոտ անդրոգենները (հիմնականում տեստոստերոնը) դեմքի, կրծքավանդամի և ցայլքի շրջանի չպիգմենտացված և նուրբ մազերը վերածում են ավելի հաստ ու վերջնական մազերի։

Հորմոնալ ազդեցությունները։

Հորմոնային խանգարումները  (օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ)  կարող են հանգեցնել կնոջ դեմքի և մարմնի մազակալման:

Վերջին տարիներին մարմնի խնամքի, գեղեցկության և երիտասարդացման պրոցեդուրաների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ Այս առումով փոխվել են մարդկանց ավանդական մոտեցումները և ավելի շատ ուշադրություն են դարձնում մազահեռացման նորարար մեթոդներին։ Տղամարդկանց և կանանց մազահեռացման մեթոդի ընտրությունը կախված է նրանց անձնական նախասիրությունից ևհարմարավետությունից։